Հիմնադրամ «Արև և սեր»

"ArevModels" -ը 2024 թվականին հիմնել է Դաունի համախտանիշով մարդկանց աջակցության "Արև և սեր"բարեգործական հիմնադրամը:

Բարեգործական փոխանցումներ Դաունի սինդրոմով մոդելների համար
Մեր հիմնադրամն աջակցում է մոդելներին, ովքեր ունեն Դաունի սինդրոմ, և տրամադրում է նրանց հնարավորություններ՝ զարգանալու մոդելային ոլորտում։
Այս հիմնադրամի նպատակն է կոտրել խոչընդոտներ և առաջ մղել այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ ունեն հավասար հնարավորություններ։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ իր ունակություններով ու տաղանդով կարող է փայլել, և մեր աշխատանքը ուղղված է հենց այս սկզբունքներին։
Կարևոր տեղեկություն
Դուք կարող եք մասնակցել և աջակցել մեր նպատակին՝ կատարելով բարեգործական փոխանցումներ հետևյալ հաշվեհամարով՝  2477605676330000
Հաշվեհամար2477605676330000
Բանկ: Արդշինինվեստ բանկ
Բարեգործական նպատակ: Ներառական մոդելային գործակալություն
Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր դոնորին, որի աջակցությամբ կարող ենք շարունակել մեր գործունեությունը և հնարավորություն տալ ավելի շատ մոդելներին՝ իրացնելու իրենց երազանքները։
Շնորհակալություն ձեր մեծահոգության և աջակցելու համար։ Ձեր ներդրումը կարևոր է բոլորիս համար։

Մեր արժեքներն են'

1 Հարգանք Դաունի համախտանիշ ունեցող անձի անհատականության, նրանց ծնողների և հարազատների նկատմամբ:  Նրանց հետաքրքրություններն ու կարիքները միշտ առաջնայինն են:

2. Դաունի համախտանիշ ունեցող անձի, նրանց ծնողների և հարազատների կարծիքի ընդունում, ինչպես նաև նրանց որոշումների ընդունում:

3. Դաունի համախտանիշով անձը և նրա մերձավորները կարող են աջակցություն ստանալ ՝ անկախ բնակության վայրից, ազգությունից, դավանաբանական պատկանելությունից:

4. Դաունի համախտանիշ ունեցող անձը, անկախ իր անհատական հատկություններից, կարող է վարել սոցիալապես ակտիվ կյանք:

5. Միայն հանդուրժող հասարակության մեջ Դաունի համախտանիշ ունեցող անձը կարող է իրականացնել իր երազանքները:

6. Միայն գործընկերության միջոցով է, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքը կարող է փոխվել դեպի լավը: