Գլխավոր

«Արևմոդելս»՝ ներառական մոդելային գործակալություն







Դավիթ


ArevModels -ի նպատակն է փոխել վերաբերմունքը առանձնահատուկ երեխաների/մարդկանց հանդեպ, կոտրել կարծրատիպեր և ապացուցել, որ անհնարին ոչինչ չկա:










ArevModels կազմակերպությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան օգնել մեզ հասնելու մեր նպատակին: Մենք համագործակցում ենք կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են փոխել աշխարհը դեպի լավը: Կլինի բիզնեսը մեծ թե փոքր, էական չէ, էականը առանձնահատուկ երեխաներին իրենց մարքեթինգային արշավներին ներառելն է, դրանով իսկ խթանելով սեփական բիզնեսի վաճառքը: Դեռ շատ բան կա անելու, բայց ձեր օգնությամբ մենք կարող ենք օգնել առանձնահատուկ երեխաներին ինտեգրվել հասարակության մեջ դառնալով դրա լիարժեք անդամը



Հայաստանում միակ մոդելային կազմակերպությունն է առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների/մարդկանց համար: Արև մոդելները կարող են նկարահանվել ֆիլմերում և սերիալներում, լուսանկարվել գովազդներում: Բոլոր այն գործատուները, որոնք իրենց գովազդներում կնկարահանեն մեր առանձնահատուկ մոդելներին, դրանով իսկ կխթանեն թե' իրենց բիզնեսը, թե' մեր մոդելների ներառումը հասարակություն:




         Արև մոդելային գործակալությունը հավատում է բոլոր երեխաների համար հավասար հնարավորություններին' անկախ նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններից: Ուստի մենք ձգտում ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա կարողանա արտահայտել իր յուրահատկությունն ու գեղեցկությունը մոդելային նախագծերին մասնակցելու միջոցով: Դրա համար մեզ համար կարևոր է ցույց տալ, որ իսկական գեղեցկությունը կարող է լինել բազմազան և չի սահմանափակվում ստանդարտներով կամ որինաչափություններով: Աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ' մենք կարևորում ենք ներառականության և հանդուրժողականության կարևորությունը հասարակության մեջ: Մենք հպարտանում ենք մեր հրեշտակներով' երեխաներով, ովքեր մեծ հաջողությունների կհասնեն նորաձևության աշխարհում: Ունենք բազմաթիվ օրինակներ, երբ հաշմանդամություն ունեցող երեխաները դառնում են իսկական աստղեր և պոդիում են բարձրանում վստահությամբ և հպարտությամբ: Ձգտում ենք, որ մոդելային գործակալությունը, որը բաց է բոլորի համար, դառնա էլ ավելի տարածված և պահանջված:Մենք հուսով ենք, որ կշարունակենք ոգեշնչել ուրիշներին ներառականության և հավասարության համար, ինչպես նաև ստեղծել պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա հասնել իր ներուժին:

Հատուկ շնորհակալություն www.dmconcultingarmenia.am-ին կայքի ստեղծման համար:

Նրանք կարող են
476485326_1644496902851627_7522309120534290771_n

Նկարահանվել 

Կինոյում


476485326_1644496902851627_7522309120534290771_n

Նկարահանվել 

գովազդում


476485326_1644496902851627_7522309120534290771_n

Նկարահանվել

 սերիալում